- 31/07/2022
Գերմանիայի կառավարությունը հրաժարական կտա՝ հանուն Ռուսաստանի հետ Գերմանիայի բարեկամության. ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդական
Գերմանիայի կառավարությունը հրաժարական կտա՝ հանուն Ռուսաստանի հետ Գերմանիայի բարեկամության: Նման կարծիք է հայտնել ԱՄՆ պաշտպանության նախարարի նախկին ավագ խորհրդական Դուգլաս Մաքգրեգորը։
«Ես հավատում եմ, որ մինչև տարեվերջ մեր ընկեր Օլաֆ Շոլցը, նրա էկոնոմիկայի նախարար պարոն Հաբեկը, արտաքին գործերի նախարար Բուրբոքը, նրանք բոլորը կհեռանան: Գերմանիան կունենա նոր կառավարություն»,- ասել է Մակգրեգորը Judging Freedom-ին տված հարցազրույցում:
Նրա խոսքով, նոր կառավարությունը կասի հետեւյալը՝ «Մենք պետք է կարգավորման գնանք Ռուսաստանի հետ, մեզ խաղաղություն է պետք Ռուսաստանի հետ»։