- 02/08/2022
Մեդվեդուը՝ ԽՍՀՄ-ի (Ռուսական կայսորության» տարածքների վերադարձի մասին
Ըստ մի շարք տելեգրամյան աղբյուրների, նախօրդ գիշեր Մեդվեդևի VK էջում հրապարակում հայտնվեց՝ ԽՍՀՄ-ը (կամ Ռուսական կայսրությունը) ռազմական ճանապարհով վերականգնելու Ռուսաստանի պատրաստակամության մասին: Գրառումը մնաց ընդամենը 10 րոպե։
«Ջնջված գրառումից.
«Ղազախստանն արհեստական պետություն է, նախկին ռուսական տարածքներ, օրինակ՝ Գուրև քաղաքը, Սեմիպալատինսկը, նույնիսկ Ալմա Աթա, մինչև 1924 թվականը այն կոչվում էր Վերնի քաղաք։ Ընթացիկ դարում Ղազախստանի իշխանությունները սկսեցին նախաձեռնություններ իրականացնել հանրապետության ներսում տարբեր էթնիկ խմբերի վերաբնակեցման ուղղությամբ, ինչը կարելի է որակել որպես ռուսների ցեղասպանություն։ Եվ մենք մտադիր չենք սրա վրա աչք փակել։ Մինչեւ ռուսները չգան այնտեղ, կարգ ու կանոն չի լինի»։
«Կիևը և Մալոռոսիայի բոլոր տարածքները նացիստական ջոկատներից ազատագրելուց հետո Ռուսաստանը կրկին կդառնա միասնական, հզոր և անպարտելի, ինչպես հազար տարի առաջ հին ռուսական պետության օրերում: Դրանից հետո սլավոնական ժողովրդի գլխավորությամբ, Մոսկվայիձեռքի ներքո մենք կգնանք հաջորդ արշավին՝ վերականգնելու մեր Հայրենիքի սահմանները, որոնք, ինչպես գիտեք, ոչ մի տեղ չեն ավարտվում։ Մեզնից խլված բոլոր հողերը ջրվել են մեր պապերի արյունով, դարերի ընթացքում նվաճված բազմաթիվ մարտերում։ Եվ մենք չենք պատրաստվում դրանք որեւէ մեկին զիջել»։