- 03/08/2022
«Մենք կորցնում ենք Պեսկին, սա դժոխք է». հուսահատության ճիչ ուկրաինացի զինյալից (ֆոտո)
Ուկրաինացի զինյալ Սերգեյ Գնեզդիլովը սոցցանցի իր էջում անդրադարձել է Դոնեցկի մերձակայքում՝ Պեսկիում ռազմաճակատային իրավիճակին: Այդ բնակավայրում է տեղակայված է Սերգեյի ստորաբաժանումը։ Եվ այս հրապարակումը չի կարելի անվանել այլ կերպ, քան հուսահատության ճիչ։
«Հենց հիմա մենք կորցնում ենք Պեսկին, մեր բոլոր մարդկային և նյութական հնարավորությունները գրեթե սպառված են»,- գրում է նա։
Վերջին վեց օրերը, ըստ նրա, պարզապես «դժոխք էին»:
«Հակահրետանային կրակը բացակայում է ամբողջովին, հակառակորդը, առանց որևէ խնդրի իր համար, հրետանային արկ է «դնում» մեր խրամատներում, տասնյակ րոպեների ընթացքում ապամոնտաժում է շատ ամուր դիրքեր՝ առանց դադարի և նվազագույն հանգստի հրելով մեր պաշտպանական գիծը»:
Գնեզդիլովը խոսում է անցած հանգստյան օրերին (հուլիսի 30-31-ը) անձնակազմի լուրջ կորուստների մասին. «Ռեզերվը գնում է դիրք, փակում է ճեղքումն իրենով, և 15 հոգուց հինգ րոպե անց միայն մեկն է մնում անվնաս»։
Հատկանշական է, որ Գնեզդիլովն իր էջում ժամանակին գրում էր. «Ինչքան շատ ռուսի սպանենք, այնքան քիչ ռուսի պիտի սպանեն մեր երեխաները»։