- 03/08/2022
ԱՄՆ-ը պատրաստվում է Չինաստանի և Ռուսաստանի հիպերձայնային զենքերով հարվածներին. Military Times
Ֆիլադելֆիա քաղաքում անցկացվել են զորավարժություններ, որոնց ընթացքում իրականացվել է հիպերձայնային հրթիռի հնարավոր հարվածի դեպքում տարածքի ճառագայթային, քիմիական և կենսաբանական վնասների հետևանքների վերացում։ Տեղի քաղաքական գործիչները նշել են, որ Ռուսաստանը «խախտում է պայմանավորվածությունները», իսկ Չինաստանն ակտիվորեն մշակում է սեփական հիպերձայնային զենքերը, ուստի ԱՄՆ-ին նման զորավարժությունները հատկապես կարևոր են։
Ըստ մանևրի սցենարի՝ Ֆիլադելֆիան, Նյու Յորքը և Չիկագոն միաժամանակ խոցվել են հիպերձայնային հրթիռներով։ ՀՕՊ-ն ի վիճակի չէ հետ մղել նման հրթիռների հարվածը, իսկ հրթիռները, իբր, անհայտ նյութեր են տարածել քաղաքների վրա, հաղորդում է Military Times-ը։