- 04/08/2022
Սպիտակ տան և Զելենսկու միջև «խորը անվստահություն» է առաջացել. New York Times
Միացյալ Նահանգների նախագահի վարչակազմը Ուկրաինայի իշխանությունների, այդ թվում՝ Վլադիմիր Զելենսկու հետ վարվում է ոչ այնպես, ինչպես ցույց են տալիս լրատվամիջոցները, գրում է Պուլիցերյան մրցանակի եռակի դափնեկիր Թոմաս Ֆրիդմանը` New York Times-ի իր սյունակում։
Նրա խոսքով, իրականում Կիևի ռեժիմին վստահություն չի ներշնչում, և նրա հետագա քայլերը մշտական մտահոգության տեղիք են տալիս։
Ֆրիդմանը իր սյունակում քննադատել է Նենսի Փելոսիի «բացարձակապես անխոհեմ» այցը Թայվան (իրականում հրապարակումը նվիրված էր նրան)՝ որպես փաստարկներ նշելով «ինքանով է անավարտ», «ինչքանով է անկայուն» և «ինչքանով է լի վտանգավոր անակնկալներով» հակամարտությունն Ուկրաինայում:
«Ուղղակի անհնար էր ավելի վատ պահ ընտրել այս ճանապարհորդության համար»,- ասում է նա։ «Ուկրաինական պատերազմը չի ավարտվել: Մինչդեռ չի ներկայացվում, որ ԱՄՆ պաշտոնյաները շատ ավելի են անհանգստացած Ուկրաինայի ղեկավարությամբ, քան դա հրապարակվում է: Սպիտակ տան և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու միջև խորը անվստահություն կա, շատ ավելի մեծ, քան հաղորդվում է»,- գրել է նա։
Ֆրիդմանը նշել է, որ Կիևում «զվարճալի բաներ» են տեղի ունենում. «Կարծես թե մենք չենք ուզում գլխարկի տակ նայել… վախենում ենք այնտեղ տեսնել կոռուպցիա և բոլոր տեսակի վատ հնարքներ, երբ մենք այդքան շատ ներդրումներ ենք կատարել այնտեղ»,- ասում է նա:
Ի դեպ, հրապարակումը մեծ աղմուկ բարձրացրեց ԱՄՆ-ում, նույնիսկ մեկնաբանություն խնդրեցին Ազգային անվտանգության խորհրդի ռազմավարական հաղորդակցությունների համակարգող Ջոն Քիրբին, սակայն նա ուղղակի պատասխան չտվեց. «Նախագահը (Բայդենը) բազմիցս խոսել է նախագահ Զելենսկու հանդեպ իր հիացմունքի և պատերազմի ժամանակ նրա քաջության մասին։ Նա հասկանում է Զելենսկու և ողջ ուկրաինացի ժողովրդի լարվածությունը և, հետևաբար, մտադիր է շարունակել աջակցել Ուկրաինային ռուսական ագրեսիայի դեմ պայքարում»,- ասել է նա Սպիտակ տանը կայացած ճեպազրույցում։
«Եվ այնուամենայնիվ, լինելով այն ամենի էպիկենտրոնում, մենք վտանգում ենք նաև կոնֆլիկտ ստանալ Չինաստանի հետ` Թայվանի շուրջ, որը հրահրվել է Ներկայացուցիչների պալատի նախագահի չարտոնված և անլուրջ այցով։ Աշխարհաքաղաքականության տարրական ճշմարտությունն ասում է, որ չպետք է պատերազմ սկսել երկու ճակատով՝ միաժամանակ երկու գերտերությունների հետ», – եզրափակել է Ֆրիդմանը: