• 04/08/2022

Արցախում ինչ են պայմանավորվել խաղաղապահների միջամտությամբ

Արցախում ինչ են պայմանավորվել խաղաղապահների միջամտությամբ

Ռուսական աղբյուրները արցախյան վերջին սրացման հետ կապված տեղեկացրել են, որ խաղաղապահների միջամտությամբ ձեռք են բերվել նման պայմանավորվածություններ:

«Երեկ ժամը 18.00-ի սահմաններում իրավիճակը կայունացել է: Խաղաղապահների հրամանատարությունը հանդիպումներ է ունեցել հայկական և ադրբեջանական կողմերի հետ, որոնց ընթացքում հակամարտությունը թուլացնելու նպատակով կայացվել են հետևյալ որոշումները.

1. Ադրբեջանցիները հետ են քաշվում Սարիբաբա և Բուզդուխ բարձունքներից (երկուսն էլ նշել է Ադրբեջանի ՊՆ-ն իր ճեպազրույցում)։

2. Ղարաբաղը հետ է քաշում իր դիրքը Սարիբաբա սարից 1 կիլոմետր ներս:
3. Խաղաղապահներն իրենց դիտակետը տեղադրել են վիճելի բարձրության վրա (Սարիբաբա), ինչպես նաև լրացուցիչ ուժեր են մտցրել` ադրբեջանական մեքենաների անցումը Լաչինի միջանցք կանխելու համար։

Ներկայումս ասում են, որ այնտեղ հանգիստ է։ Այդուհանդերձ, Ղարաբաղը դեռ չի չեղարկել իր մասնակի զորահավաքը: Սակայն դա, հավանաբար, պայմանավորված է հայ ժամկետային զինծառայողների տարածաշրջանից դուրս բերմամբ, ինչպես ավելի վաղ հայտարարել էին հայ պաշտոնյաները։ Դիրքերում զինվորների թիվը նվազել է, և նրանց պետք է փոխարինել ինչ-որ մեկով: