- 05/08/2022
Առանց ՌԴ-ի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների Արևմուտքի ապագան վտանգի տակ է. Հունգարիայի վարչապետ
Առանց Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև բանակցությունների, Ուկրաինայում խաղաղություն երբեք չի լինի, իսկ Արևմուտքի ապագան վտանգի տակ է: Այս մասին հայտարարել է Հունգարիայի վարչապետ Վիկտոր Օրբանը:
Արևմուտքի ապագան մեծ հարցական ի տակ է: Նման ճգնաժամ վաղուց չէր եղել,- շեշտել է Օրբանը։
«Գլոբալիստ առաջնորդների ռազմավարությունը տանում է դեպի պատերազմի էսկալացիա, երկարաձգում և խաղաղության հասնելու հնարավորությունների նվազում։ Առանց ամերիկա-ռուսական բանակցությունների Ուկրաինայում խաղաղություն երբեք չի լինի: Ավելի ու ավելի շատ մարդիկ կմահանան ու կտուժեն, իսկ մեր տնտեսությունը կհայտնվի կործանման եզրին»,- ասել է Օրբանը։
«Մենք՝ Ուկրաինայի հարևաններս, ուժեղ առաջնորդների կարիք ունենք, որոնք կարող են խաղաղության համաձայնագիր կնքել»,- հավելել է վարչապետը։