- 07/08/2022
Թրամփը կանխատեսել է Երրորդ աշխարհամարտի սկիզբը՝ մեղադրելով ԱՄՆ իշխանություններին
Թրամփը կանխատեսել է Երրորդ համաշխարհային պատերազմի սկիզբը՝ մեղադրելով ԱՄՆ ներկայիս իշխանությունների ոչ կոմպետենտ քաղաքականությանը:
Այդ մասին Սպիտակ տան նախկին ղեկավարը հայտարարել է Տեխասում Պահպանողականների կոնգրեսում ելույթ ունենալիս՝ նշելով, որ իր օրոք Ուկրաինայի հակամարտությունը տեղի չէր ունենա, որի «հաջորդը կլինեն Չինաստանն ու Թայվանը»։
«Մենք կարող ենք գալ Երրորդ համաշխարհային պատերազմի, քանի որ մեզ առաջնորդում են ոչ կոմպետենտ մարդիկ։ Այս պատերազմն ավելի վատն է լինելու, քան պատմության ցանկացած այլ պատերազմ, քանի որ և՛ մենք ունենք, և՛ ռուսները զենքեր ունեն, որոնց նմանը ոչ ոք երբեք չի տեսել։ Ամբողջ աշխարհը ավերակների մեջ է մնալու»: