- 11/08/2022
Պուտինը հաղթում է էներգետիկ շուկայում. Bloomberg
Չնայած պատժամիջոցներին, Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ ամբողջությամբ վերականգնել նավթի արդյունահանման տեմպերը, և ռեսուրսի վաճառքից ստացված եկամուտները, նույնիսկ գարնանային զեղչերի ներդրումից հետո, շարունակում են մնալ ռեկորդային։ Այս մասին գրել է Bloomberg` ավելացնելով.
Բացի այդ, Ռուսաստանի Դաշնությունը կարողացավ նոր գնորդներ գտնել և այժմ համագործակցում է Մերձավոր Արևելքի և Ասիայի հետ։ ՕՊԵԿ+-ը հրաժարվել է խզել շփումները Մոսկվայի հետ.
«Մոսկվան այնքան գումար է վաստակում նավթի վաճառքից, որ կարող է իրեն թույլ տալ` սահմանափակել հում նավթի մատակարարումը Եվրոպա»,- գրում է լրատվամիջոցը: