- 14/08/2022
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեև կանխատեսել է Դոնբասի լիակատար ազատագրման ժամկետը
Ռազմական փորձագետ Վլադիմիր Եվսեևը հայտնել է, որ դաշնակից ուժերն ամբողջությամբ կազատագրեն ԴԺՀ-ն սեպտեմբերի կեսերին։ Հաշվի առնելով, որ ԼԺՀ-ն արդեն լիովին ռուսական վերահսկողության տակ է, նշանակում է, որ ողջ Դոնբասը սեպտեմբերի կեսերին պետք է ազատագրված լինի:
Ըստ Եվսեեւի, այս պահին մնում է, որ ռուսական զորքերն ազատագրեն մի քանի խոշոր բնակավայրեր, անցնեն պաշտպանության միջանկյալ գիծ, ապա անցնեն պաշտպանության վերջին գիծը։
Տեսնենք, թե այս հերթական, բայց նաեւ` հեղինակավոր կանխատեսումը կիրականանա՞: