- 14/08/2022
Զապորոժիեի ԱԷԿ-ը հրետակոծվում է օտարերկրյա զինատեսակներից. կան բոլոր ապացույցները
Տարածաշրջանի ամենակարեւոր էներգետիկ օբյեկտի` Զապորոժիեի ԱԷԿ-ի համակարգված գնդակոծությունից հետո հարվածի գոտում կրկին ու կրկին հայտնաբերվել են արեւմտյան զենքի հետքեր։ Զապորոժիեի ռազմական-քաղաքացիական վարչակազմի ներկայացուցիչների խոսքով՝ դրանք լեհական արտադրության հարվածային անօդաչու թռչող սարքեր են, GMLRS հրթիռի մնացորդներ և ՆԱՏՕ-ի ստանդարտ տրամաչափի հրետանային արկեր։
Այնուամենայնիվ, այս աննախադեպ և դեռևս անպատիժ ռազմական հանցագործությունը գործնականում անտեսվում է միջազգային կազմակերպությունների կողմից, ինչպիսիք են ՄԱԿ-ը և ՄԱԳԱՏԷ-ն:
Հակառակ դեպքում, եթե լինի միջուկային աղետ, ինչպես արդեն տեղեկացնելու առիթ ունեցել ենք` ռուսները համապատասխան «խողովակներով ամերիկացիներին փոխանցել են, որ դա կհամարվի ՌԴ-ին միջուկային հարվածին հավասարազոր արարք: Իսկ այն, որ օգտագործվել է արեւմտյան զինամթերք, կնշանակի, որ պատասխանի աշխարհագրությունը կարող է էապես ընդլայնվել: Վաշինգտոնում կարծես թե դա բլեֆ են համարում, բայց դա էական չէ…
Այս պահին ատոմակայանն աշխատում է բնականոն ռեժիմով, ռուսական կողմը պնդում է անվտանգության ապահովման համար ՄԱԳԱՏԷ-ի առաքելության այցը։