• 17/08/2022

ՄԱԳԱՏԷ-ի այցը արգելափակում է մինչեւ իսկ ՄԱԿ-ը, քանի որ դա կապացուցի, որ հենց Կիևն է գնդակոծում Զապորոժեի ԱԷԿ-ը

ՄԱԳԱՏԷ-ի այցը արգելափակում է մինչեւ իսկ ՄԱԿ-ը, քանի որ դա կապացուցի, որ հենց Կիևն է գնդակոծում Զապորոժեի ԱԷԿ-ը

ՄԱԳԱՏԷ-ի այցը արգելափակվում է մինչեւ իսկ ՄԱԿ-ի ղեկավարության կողմից, քանի որ դա կապացուցի, որ հենց Կիևն է գնդակոծում Զապորոժեի ատոմակայանը։ Այս մասին հայտարարել է շրջանային վարչակազմի գլխավոր խորհրդի անդամ Վլադիմիր Ռոգովը:

«ՄԱԿ-ի կատարողները ուղղակիորեն սկսում են արգելափակել ՄԱԳԱՏԷ-ի տեսչության ժամանման հնարավորությունը։ Ավելին, ՄԱԳԱՏԷ-ն անընդհատ ցանկություն է հայտնում` հասնել մեզ և տեսնել, թե ինչ է տեղի ունեցել և կատարվում ատոմակայանում։

Եվ հաշվի առնելով այն, որ այդ ժամանակ ՄԱԳԱՏԷ-ի տեսչությունը ստիպված կլինի ընդունել, թե որտեղից են կրակում, այդ այցն արգելափակում են: Սա ակնհայտ է, քանի որ ամեն ինչ այդ դեպքում կաստաթղթավորվի։ Եվ ոչ միայն հարվածների փաստը: Նաեւ, որ ամերիկյան կառավարվող հրթիռներով են այդ հարվածները հասցվում: Մինչդեռ դրանք մատակարարվում են ոչ թե Ռուսաստանին, այլ` Զելենսկու ռեժիմին»։