- 19/08/2022
Պետքարտուղարությունը նախազգուշացրել է Կոնգրեսին` ՌԴ-ին «ահաբեկչության հովանավոր երկիր» ճանաչելու հետեւանքների մասին
Պետքարտուղարությունը նախազգուշացրել է ԱՄՆ Կոնգրեսին այն հետևանքների մասին, եթե Ռուսաստանը ճանաչվի որպես «ահաբեկչության հովանավոր երկիր»։
Այս մասին գրում է Politico-ն՝ նշելով, որ այս դեպքում վտանգի տակ են լինելու նաեւ պարենային հարցի ու հացահատիկի արտահանման վերաբերյալ Ստամբուլի պայմանավորվածությունները։
Բացի այդ, դժվար կդառնա միջուկային նյութերի համատեքստում աշխատանքին աջակցելը, ասվում է հրապարակման մեջ։
«Զրույցներին ծանոթ բազմաթիվ աղբյուրներ ասում են, որ գործակալության պաշտոնյաները վերջին օրերին Կոնգրեսի գրասենյակներ են ներկայացրել օրենսդրական նախաձեռնության հետ կապված լուրջ խնդիրներ»,- հավելում է հրատարակությունը։
Երկրներին «ահաբեկչության հովանավորներ» անվանելու իրավասությունը վերապահված է ԱՄՆ Պետդեպարտամենտին։