• 19/08/2022

Գերմանիան անտեսում է զենքի մատակարարումն ավելացնելու Ուկրաինայի խնդրանքը. Die Welt

Գերմանիան անտեսում է զենքի մատակարարումն ավելացնելու Ուկրաինայի խնդրանքը. Die Welt

Գերմանիան ամառվա սկզբից անտեսում է զենքի մատակարարումն ավելացնելու Ուկրաինայի խնդրանքը: Այս մասին տեղեկացնում է Die Welt-ը.

Ինչպես գրում է գերմանական հրատարակությունը՝ վկայակոչելով Ուկրաինայի կառավարության աղբյուրները, զգալի քանակությամբ զենք մատակարարելու վերջին խոստումը կանցլեր Օլաֆ Շոլցը տվել է Կիևին հունիսի սկզբին։ Այդ ժամանակից ի վեր ուկրաինացի դիվանագետները պարբերաբար հանդիպումների ժամանակ փորձում են նոր խոստումներ ստանալ, բայց միայն հանդիպում են խուսափողական ռեակցիայի:
Գերմանիան, իր հերթին, հավատարիմ է այն դիրքորոշմանը, որ Բունդեսվերն ինքը կարիք ունի մնացած սարքավորումների, քանի որ ԳԴՀ-ն պետք է կատարի իր պարտավորությունները ՆԱՏՕ-ի արևելյան եզրում: