- 20/08/2022
ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ղազախստանին, Բելառուսին և Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ շփումների պատճառով
ՌԴ ԱԳՆ-ն սպառնացել է Ղազախստանին, Բելառուսին և Հայաստանին՝ ԱՄՆ-ի հետ շփումների պատճառով։
ՀԱՊԿ անդամ երկրները չպետք է կապվեն ԱՄՆ-ի հետ՝ ի վնաս Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության: Բելառուսը, Ղազախստանը, Հայաստանը, Ղրղզստանը և Տաջիկստանը պարտավորություններ ունեն ռազմական բլոկի նկատմամբ։
ՌԴ ԱԳՆ վարչության և մամուլի փոխտնօրեն Իվան Նեչաևն ասել է, որ ՀԱՊԿ երկրները պարտավորություններ ունեն, որոնք ամրագրված են համաձայնագրերում։ Ռուսաստանի համար «ոչ բարեկամ» երկրների հետ շփումները չպետք է հակասեն այդ պարտավորություններին, ընդգծել է ԱԳՆ պաշտոնյան։
Հայտարարությունը հնչեց այն բանից հետո, երբ օգոստոսի 10-ին Տաջիկստանը, Ղազախստանը և Ղրղզստանը սկսեցին Միացյալ Նահանգների հետ Տարածաշրջանային համագործակցության համատեղ զորավարժությունները: