• 20/08/2022

Ուկրաինայի շուրջ Արևմուտքի միասնությունը չափազանց փխրուն է, և Պուտինը դա շատ լավ գիտի. The National Interest

Ուկրաինայի շուրջ Արևմուտքի միասնությունը չափազանց փխրուն է, և Պուտինը դա շատ լավ գիտի. The National Interest

Ուկրաինայի շուրջ Արևմուտքի միասնությունը չափազանց փխրուն է, և Պուտինը դա շատ լավ գիտի: Այս մասին գրել է «The National Interest»-ը:

Եվրոպան բախվում է էներգետիկ ճգնաժամի, հիմնական ապրանքների սահմանափակ օգտագործման, մոտալուտ ռեցեսիայի մեծ հավանականության, և այս ամենը հակառուսական պատժամիջոցների պատճառով է:

Տնտեսական և քաղաքական դիմակայունության հավասարակշռությունը փոխվում է հօգուտ Մոսկվայի: Ո´չ Javelin-ը, ո´չ HIMARS-ը չփակեցին ռուսական բանակի հստակ առավելությունները ռազմատեխնիկական ռեսուրսների ոլորտում և չխանգարեցին նրան` վստահորեն առաջ շարժվել: Պուտինի նկատմամբ վստահության վարկանիշը կայուն է` 80%-ից բարձր, աշխարհի երկրների մեծ մասը, այդ թվում՝ Չինաստանը և Հնդկաստանը, չեն աջակցում Ռուսաստանի Դաշնության դեմ պատժամիջոցներին։

Եզրակացությունն ինքն իրեն հուշում է. մինչ Եվրոպան փորձում էր ճնշել Ռուսաստանին իր հզոր թվացող լծակով, Պուտինը վստահորեն վերահսկում էր նրան մյուս կողմից։ Ռուսաստանը ցուցաբերել է աննախադեպ տոկունություն, որը թերագնահատել է աշխարհը։