• 21/08/2022

Ռուսաստանն այլևս չի հանդուրժում Հայաստանում քարոզվող ռուսաֆոբիան. Բաղդասարով

Ռուսաստանն այլևս չի հանդուրժում Հայաստանում քարոզվող ռուսաֆոբիան. Բաղդասարով

Սեմյոն Բաղդասարովն իր «БАГДАСАРОВ» տելեգրամյան ալիքում, վկայակոչելով «Армянская вендетта» տոլոգրամյան ալիքին, ներկայացնում է հետեւյալը.

«Քիչ թե շատ սթափ շրջանակներում իշխանությունները գտնում են, որ ՀՀ-ում ՌԴ դեսպանորդ-խորհրդական Մաքսիմ Սելեզնևի հայտարարությունը հերթական ապտակն է Հայաստանի Հանրապետության իշխանություններին՝ ՀՀ-ում ՌԴ դեսպանության կողմից ՀՀ ԱԳՆ-ին հղված բողոքի նոտայից հետո:

Սելեզնևը հայտարարել է, որ ռուս խաղաղապահները ոչ մի սանտիմետր չեն շարժվի գործող Լաչինի միջանցքից, մինչև նոր ճանապարհի շահագործման հանձնելը։

Բարձրաստիճան դիվանագետն ընդգծեց, որ այս առումով պայմանավորվածություններ կան՝ հղում անելով 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությանը, որում ձևակերպումը մշուշոտ է և հստակ ժամկետ չկա, թե երբ պետք է գործարկվի նոր միջանցքը, առավել եւս, որ հարակից բնակավայրերի բնակիչները պետք է տարհանվեն:

Եռակողմ հայտարարությունը միայն սահմանում է, որ երեք տարվա ընթացքում կհաստատվի Լաչինի միջանցքի երկայնքով նոր երթուղու կառուցման նախագիծը։

Պարզվում է՝ ռուսներն ասում են, որ համաձայնություն չկա Ագավնոյի՝ Բերձորը Ադրբեջանին հանձնելու մասին, իսկ Հայաստանի իշխանությունները կատարում են Ալիևի բանավոր պահանջները՝ կոչ անելով Բերձորի Աղավնոյի բնակիչներին մինչև օգոստոսի 25-ը լքել իրենց բնակավայրերը։

Նշենք, որ ՌԴ դեսպանատան նախօրեին բողոքի նոտա է հղել «Սուրմալուի» շուկայում տեղի ունեցած ողբերգության մեջ ռուսական կառույցների մեղադրանքների դեմ, գրում է «Հրապարակ»-ը։

Ըստ դիվանագետների՝ սա նույնպես ընդամենը պատրվակ էր, և ռուսները որոշեցին չհամակերպվել ՀՀ իշխանությունների հակառուսական քաղաքականության հետ, որոնք արդեն չորս տարի հակառուսական տրամադրություններ են առաջացնում Հայաստանում»։