- 22/08/2022
Կանցլեր Շոլցի վարկանիշը ռեկորդային ցածր մակարդակի վրա է
Կանցլեր Շոլցի վարկանիշն ընկել է ամենացածր մակարդակին՝ պաշտոնը ստանձնելուց ի վեր:
Bild am Sonntag շաբաթաթերթի պատվերով INSA սոցիոլոգիական ինստիտուտի անցկացրած հարցման համաձայն՝ գերմանացիների միայն 25%-ն է աջակցում նրան, մինչդեռ 62%-ը դժգոհ է նրա աշխատանքից։
Իշխող կոալիցիայի վարկանիշը նույնպես, ըստ հարցման, ընկել է ռեկորդային ցածր մակարդակի։ Հարցվածների 65%-ը քննադատում է դաշնային կառավարության աշխատանքը։