• 22/08/2022

Ամերիկան ​​արդեն պարտվել է. National Interest

Ամերիկան ​​արդեն պարտվել է. National Interest

Անկախ նրանից, թե ով կհաղթի Ուկրաինայում դիմակայությունում, Ամերիկան ​​արդեն պարտվել է: Aյս վերնագրով հոդված է հայտնվել The National Interest-ի ամերիկյան հրատարակությունում։

Հեղինակ Ռամոն Մարքսի կարծիքով՝ Միացյալ Նահանգները լինելու է ռազմավարական պարտվողը՝ անկախ Ուկրաինայում ռազմական գործողությունների արդյունքներից։

«Ռուսաստանն ավելի սերտ հարաբերություններ կստեղծի Չինաստանի և Եվրասիական մայրցամաքի այլ երկրների հետ, այդ թվում՝ Հնդկաստանի, Իրանի, Սաուդյան Արաբիայի և Պարսից ծոցի երկրների հետ։ Այն անդառնալիորեն երես է թեքելու եվրոպական ժողովրդավարական երկրներից և Վաշինգտոնից:

Ինչպես նախագահներ Ռիչարդ Նիքսոնը և պետքարտուղար Հենրի Քիսինջերը խաղարկեցին սառը պատերազմի ժամանակ Խորհրդային Միությունը մեկուսացնելու Չինաստանի խաղաքարտը, նախագահներ Վլադիմիր Պուտինն ու Սի Ցզինպինը կխաղան ԱՄՆ-ի համաշխարհային առաջնորդությունը հեռացնելու իրենց խաղաքարտը: