- 24/08/2022
Թրասը պատրաստ է միջուկային զենք կիրառել
Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը, ով հավակնում է վարչապետի պաշտոնին, ասել է, որ պատրաստ կլինի սեղմել միջուկային զենք գործարկելու կոճակը, եթե անհրաժեշտ լինի:
«Կարծում եմ՝ սա վարչապետի կարևոր պարտականությունն է։ Ես պատրաստ եմ դա անել»,- ասել է նա Բիրմինգհեմում նախընտրական ելույթների ժամանակ՝ պատասխանելով այն հարցին, թե ինչպես կզգար, եթե նման որոշում կայացվեր։