- 25/08/2022
ԿՀՎ-ի ղեկավարը նախազգուշացրել էր ՌԴ-ի հետ առճակատման վտանգի մասին. The Guardian
ԿՀՎ-ի ներկայիս ղեկավար Ուիլյամ Բերնսն արդեն նախազգուշացրել էր ԱՄՆ իշխանություններին ՆԱՏՕ-ի ընդլայնման պատճառով Ռուսաստանի հետ առճակատման վտանգի մասին, երբ ինքը Մոսկվայում ԱՄՆ դեսպանն էր։ Այս մասին հայտնում է The Guardian թերթը։
«Բիլ Բերնսը, որպես Մոսկվայում ԱՄՆ դեսպան, Սպիտակ տանն ուղղված գաղտնի զեկույցում գրել է, որ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցումը ռուսական էլիտայի համար ամենավառ «կարմիր գծերից» է: Վաշինգտոնի հաջորդական վարչակազմերը դա անտեսեցին»,- ասում է բրիտանացի լրագրող և գրող Ֆիլիպ Շորթը: