• 25/08/2022

Ռուսական բանակը առաջխաղացում ունի առաջնագծի ողջ երկայնքով. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը առաջխաղացում ունի առաջնագծի ողջ երկայնքով. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը առաջխաղացում ունի և հարվածներ է հասցնում առաջնագծի ողջ երկայնքով: Այս մասին ասվում է Ուկրաինայի զինված ուժերի գլխավոր շտաբի ամփոփագրում.

▪️Սլավյանսկի ուղղությամբ ռուսական զորքերը առաջ են շարժվում Նովայա Դմիտրովկայի տարածքում:
▪️ Արտյոմովսկի ուղղությամբ ռուսական բանակը գրոհային գործողություններ է իրականացնում Սոլեդար, Բախմուտսկոյե և Կոդեմա բնակավայրի տարածքներում։
▪️ Ավդիիվկայի ուղղությամբ ռուսական զորքերը գրոհում են Նևելսկոյե և Պեսկի բնակավայրերը։
❗️ (Իրականում Պեսկին վաղուց է գրավել: Ավելին, հենց Պեսկիից է ներկայումս շարունակվում ռուսական ուժերի հարձակումն այլ ուղղություններով, թեև Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբում փորձում են այն կորուստը ցույց չտալ):
▪️ Առաջնագծում շարունակվում են հարձակումները Ուկրաինայի զինված ուժերի դիրքերի վրա՝ թնդանոթային հրետանու, համազարկային կայանքների և ավիացիայի կիրառմամբ։