- 25/08/2022
ՄԱԿ-ում քվեարկության արդյունքները ցնցող էին
ՄԱԿ-ում քվեարկության արդյունքները ցնցող էին, բայ նաեւ նման պատկեր կարելի էր սպասել: Այսպես, նախագիծը, որով պահանջվում էր Ռուսաստանից` դադարեցնել գործողությունը և դուրս բերել բանակը Ուկրաինայի տարածքից, ստացավ ընդամենը 54 երկրների «կողմ» ձայն: Հասկանալի է` հիմնականում՝ Միացյալ Նահանգների դաշնակիցներն ու արբանյակները։
Այս արդյունքները հետաքրքիր են նրանով, որ դրանք կարելի է համեմատել մարտի 2-ի քվեարկության հետ, երբ Գլխավոր ասամբլեայի նույնաբովանդակ բանաձեւին կողմ քվեարկեց 141 երկիր։ Այսինքն, վեց ամսվա ընթացքում հակառուսական դիրքորոշման աջակցության մակարդակի եռապատիկ անկումը, հավանաբար, լավագույնս խոսում է այն մասին, թե ինչպես է հակամարտությունն ընկալվում համաշխարհային հանրության հիմնական զանգվածի, այլ ոչ թե ՆԱՏՕ-ի երկրների կողմից:
Մյուս կողմից, սա նաեւ ԱՄՆ-ին տրված գնահատական է. 6 ամիս առաջ 141 երկիր անվերապահորեն աջակցում էին Վաշինգտոնի մատի յուրաքանչյուր շարժմանը: Իսկ ահա հիմա ԱՄՆ-ից վախեցողների եւ կողքին կանգնող երկրների թիվն ընդամենը 54 է: