- 26/08/2022
Ռուսաստանն ու Իրանը նավթային ՕՊԵԿ-ի օրինակով կվերահսկեն գազի համաշխարհային շուկան
Ռուսաստանն ու Իրանը նավթային ՕՊԵԿ-ի օրինակով կվերահսկեն գազի համաշխարհային շուկան։
Եթե ՕՊԵԿ-ը ներառում է 13 երկիր + Ռուսաստան, ապա գազային կարտելի համար բավական է երկու երկրների դաշինքը, քանի որ աշխարհում գազի հիմնական առաջատարների արդյունահանումը բաշխված է այսպես: ԱՄՆ-ում արդյունահանվում է տարեկան 732 միլիարդ խորանարդ մետր, Ռուսաստանում` 643 միլիարդ խմ, եւ Իրանում` 174 մլրդ։ Այսինքն, ՌԴ-ն եւ Իրանը միավորվելով, դառնում են գերիշխող:
Սակայն էլ ավելի կարեւոր է հետեւյալը: ԱՄՆ-ում հետախուզվել եւ հաստատվել է մոտ 13,5 տրիլիոն խորանարդ մետր գազ, իսկ Ռուսաստանում՝ ավելի քան 48 տրլն խմ, Իրանում` գրեթե 34 տրլն խմ: Այսինյքն, առկա պաշարների առումով ԱՄՆ-ն լիովին դուրս է մրցակցությունից:
Ռուսական «Գազպրոմի» և Իրանի նավթի ազգային կորպորացիայի (NIOC) միջև ստորագրված 40 միլիարդ դոլար արժողությամբ փոխըմբռնման հուշագիրը ենթադրում է իրանական նավթի և գազի հանքավայրերի զարգացում, բնական գազի հեղուկացման նախագծերի զարգացում և արտահանվող գազատարների կառուցում։
Եվ այս ամենը Պարսից ծոցում, որը Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի զարգացող շուկաներ մուտք գործելու ամենահարմար վայրն է: ԱՄՆ-ի համար սա վերջին ժամանակների ամենատհաճ նորությունն է։