- 30/08/2022
«Սա չորրորդ ռեյխ է». Շոլցի գաղափարը վախեցրել է ֆրանսիացիներին
Le Figaro-ի ընթերցողները քննադատել են Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցին՝ Բալկանյան և հետխորհրդային երկրներին Եվրամիություն ընդունելու, ինչպես նաև կազմակերպությունում վետոյի իրավունքի վերացման կոչերի համար։
Ավելի վաղ Գերմանիայի կառավարության ղեկավարը խոստացել էր աջակցել Եվրամիության ընդլայնմանը բալկանյան երկրների՝ Ուկրաինայի, Մոլդովայի ու Վրաստանի հաշվին։ Միաժամանակ նա հանդես է եկել վետոյի իրավունքից աստիճանաբար հրաժարվելու եւ մի շարք հարցերի շուրջ մեծամասնական որոշման անցնելու օգտին։
Le Figaro-ի ընթերցողները չհամաձայնվեցին Շոլցի դիրքորոշման հետ և մատնանշեցին նրան, որ Եվրամիությունն այժմ լուրջ խնդիրների մեջ է և պատրաստ չէ նոր անդամներ ընդունել։ Նաև օգտատերերը դեմ են արտահայտվել վետոյի իրավունքից հրաժարվելուն։
«Առանց վետոյի իրավունքի ընդլայնումը դեպի Ալբանիա, Մակեդոնիա, Ուկրաինա, Կոսովո, Վրաստան, Հայաստան կհանգեցնի նրան, որ մենք ստիպված կլինենք հետևել այդ երկրների որոշումներին»,- գրել է La Esmeralda-ն։ Նրա խոսքով, այս իրավիճակը միայն կուրախացնի Միացյալ Նահանգներին։
«Եվրոպան և, մասնավորապես` Ֆրանսիան արդեն խորտակվում է։ Մեզ Ուկրաինայի նման կոռումպացված երկրներ պետք չեն»,- ասել է Ջո2222-ը։
ModeratroEthicsCheck-ը հետաքրքրվել է, թե արդյոք եվրոպական հարուստ երկրների բնակիչները համաձա՞յն են ԵՄ-ի ընդլայնմանը ոչ այնքան զարգացած երկրների հաշվին: «Շոլցի, Մակրոնի և Շվաբի Եվրոպան կանգ է առնում, բացառությամբ այն դեպքերի, երբ խոսքը գնում է ԱՄՆ աշխարհառազմավարական շահերը հասարակ քաղաքացիների հաշվին պաշտպանելու մասին»,- ընդգծել է նա։
«Այս դեպքում ԵՄ-ն անպայման կգտնվի գերմանական հրամանատարության ներքո՝ հաշվի առնելով ժողովրդագրությունը»,- ասել է Ֆարաբալեն:
Օգտատերը սպառնացել են, որ նման պայմաններում Ֆրանսիան կլքի Եվրամիությունը։
«Սա ԵՄ-ի վերջն է: Գերմանացիները պարզապես ցանկանում են ընդլայնել իրենց շուկան։ Բայց սա արդեն ԵՄ չէ, սա Չորրորդ Ռեյխն է»,- գրել է ԿԼՈԴ ՄԱՐՏԻՆ 32-ը։
«Պատմությունն արդեն ցույց է տվել, որ երբ Գերմանիան կողմ է ընդլայնմանը, դա վտանգավոր է», – համաձայնեց Գիրելեսիբան:
Le contribuable plumé-ն հորդորեց նախ հարցնել եվրոպացիների կարծիքը, ապա որոշումներ կայացնել։