- 31/08/2022
Զելենսկին իրեն բնորոշ դերասանական պաթոսով խաղում է ուկրաինացի ժողովրդի դահիճի դերը.Խերսոնի վարչակազմի ղեկավար
Վլադիմիր Զելենսկին դարձել է ուկրաինացի ժողովրդի դահիճը: Այս մասին ասել է Խերսոնի շրջանի վարչակազմի ղեկավար Կիրիլ Ստրեմուսովը։
«Արևմուտքը փող է տալիս և Զելենսկիից պահանջում կոնկրետ գործողություններ և հակահարձակումներ։ Բայց, ի վերջո, զոհվում են են Ուկրաինայի սովորական բնակիչները, որոնց թմրանյութեր են տվել և խրամատները քշել են ստույգ մահվան։
Զելենսկին ուրախությամբ և իրեն բնորոշ դերասանական պաթոսով խաղում է ուկրաինացի ժողովրդի դահիճի դերը։ Մենք զարմանում ենք, թե ինչու Զելենսկին և նրա կամակատարները չեն մտնում խրամատներ, այլ մահվան են ուղարկում Ուկրաինայի սովորական բնակիչներին»,- ասել է Ստրեմուսովը։
Նրա խոսքով՝ Խերսոնի վրա հարձակումն ուկրաինական բանակի համար ավարտվել է մեծ կորուստներով և հերթական փլուզմամբ։
«Հարձակումը նման էր ֆիլմի, որտեղ մահապարտի դերերը խաղում են Ուկրաինայի սովորական բնակիչները, որոնց բռնել և ուղարկել են պատերազմի խառնարան՝ հայտնի արդյունքով», – ասել է Ստրեմուսովը:
Ուկրաինական զորքերը Խերսոնի և Նիկոլաևի շրջաններում հարձակման փորձի ժամանակ մեկ օրում կորցրել են ավելի քան 1000-ից մարդ, 26 տանկ և 2 գրոհային ինքնաթիռ։