- 31/08/2022
ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը այսօր առավոտյան Կիեւից մեկնել է Զապորոժեի ԱԷԿ
Օգոստոսի 31-ի վաղ առավոտյան ՄԱԳԱՏԷ-ի առաքելությունը մեքենաներով Կիևից մեկնել է Զապորոժեի ԱԷԿ-ի ուղղությամբ։
Առաքելության աշխատանքի պայմանները նախապես համաձայնեցվել են ռուսական և ուկրաինական կողմերի միջև։ Սպասվում է, որ ՄԱԳԱՏԷ-ի հանձնաժողովը ԶԱԷԿ-ում կմնա մինչև սեպտեմբերի 3-ը։ Միևնույն ժամանակ, ՄԱԳԱՏԷ-ի ղեկավար Ռաֆայել Գրոսսին ասել է, որ իր նպատակ է դրել կազմակերպել գործակալության մշտական առաքելությունը Զապորոժեի ԱԷԿ-ում։
Միևնույն ժամանակ, վերջին մեկ օրվա ընթացքում Ուկրաինայի Զինված ուժերը ԶԱԷԿ-ին եւ Էներգոդար քաղաքին հասցրել են մոտ 60 հարված՝ օգտագործելով հրետանի և անօդաչու թռչող սարքեր:
Ինչպես պարզաբանել են Էներգոդարի վարչակազմում, ուկրաինական կողմը հարվածներ է հասցրել Մանգան բնակավայրի հատվածից:
Անօդաչու թռչող սարքի մեկ հարված է գրանցվել քաղաքի մուտքի ենթակառուցվածքին, մեկ այլ հարված քաղաքի վարչական շենքին, թնդանոթային 57 հարված է հասցվել ԱԷԿ-ի տարածքին, մեկ անօդաչու թռչող սարքի հարված ԱԷԿ-ի ուսումնական կենտրոնիին, ինչպես նաև մեկ հարված՝ պինդ ռադիոակտիվ թափոնների պահեստի կենտրոնական մուտքի մոտ։