- 02/09/2022
Ես թերահավատ եմ Դոնբասը կամ Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի կարողությանը. ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան
Ես թերահավատորեն եմ վերաբերվում Դոնբասը կամ Ղրիմը վերադարձնելու Ուկրաինայի կարողությանը, ասել է ՄԱԿ-ում Ֆրանսիայի դեսպան Նիկոլա դե Ռիվիերը։
«Ես թերահավատ եմ, որ Ուկրաինան կկարողանա վերադարձնել կորցրած տարածքները: Ես կզարմանայի, եթե Ուկրաինան կարողանար ռուսներին դուրս մղել Դոնբասից կամ դուրս մղել նրանց Ղրիմից: Իմ կարծիքով, ակնհայտ է, որ Մոսկվան և Կիևը քաշային տարբեր կատեգորիաներում են: Ռուսաստանի զորքերն Ուկրաինայում մեր կողմից գնահատվում են ոչ ավելի, քան 170 հազար մարդ, և դա ռուսական Զինված ուժերի ընդամենը 7%-ն: Եվ ահա, նույնիսկ ամբողջ ուկրաինական բանակը, որ Ուկրաինայում նրանց թվաքանակով գերազանցում է, ի վիճակի չէ կասեցնել ռուսների դանդաղ առաջխաղացումը»,- ասել է նա Anadolu գործակալությանը տված հարցազրույցում։
Ըստ դե Ռիվիերայի՝ մոտ ժամանակներս զինադադար չի լինի: Մշտական ներկայացուցիչը կարծում է, որ Ռուսաստանը կշարունակի ավելի առաջ գնալ, ավելին, կանխատեսում է, որ գրոհը ձմռանը կուժեղանա։