- 04/09/2022
Բրիտանիայում թանկացումներ, իսկ պատժամիջոցներից կործանվող Ռուսաստաում` էժանացումը. The Sun
Բրիտանական The Sun-ը հեգնական վերնագրով է հանդես եկել` «Բարի գալուստ պատժամիջոցներից կործանվող Ռուսաստան, որտեղ գները նվազում են, մինչդեռ բրիտանացիները տառապում են աճող գնաճից»:
«Չնայած պնդումներին, որ ռուսները կկանգնեն սննդի սուր պակասի հետ, «Պյատերոչկայի» գնորդները իրենց սայլակները լցնում են մթերքները կես գնով…
Օգոստոսին Մեծ Բրիտանիայի պարենային ապրանքների գներն աճել են ամենաարագ տեմպերով 2008 թվականի տնտեսական ճգնաժամից ի վեր՝ նախորդ տարվա համեմատ աճելով մինչև 10,5%-ով»,- ասվում է հրապարակման մեջ:
Թերթը ներկայացնում է Ռուսաստանում և Բրիտանիայում սննդամթերքի գների համեմատական աղյուսակը։