- 05/09/2022
«Պուտինը ծիծաղում է մեզ վրա». Բունդեսթագի պատգամավոր
Եվրոպան շահագրգռված չէ Ուկրաինայում հակամարտության հետագա սրմամբ, և Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին շտապ պետք է նստի բանակցությունների սեղանի շուրջ, կարծում է Բունդեսթագի պատգամավոր Սառա Վագենկնեխտը։ «Պուտինը բարձրաձայն ծիծաղում է մեզ վրա»,- ասել է քաղաքական գործիչը։
Նրա խոսքով՝ Գերմանիայում մեկ ընտանիքի գազով տան ջեռուցման ծախսը տարեկան կկազմի մոտ 12000 եվրո, եւ դա միայն ջեռուցման և տաք ջրի համար։
Պատգամավորը հավելել է, որ հակառուսական պատժամիջոցները վնասում են հենց Եվրոպային, իսկ «Գազպրոմը» ռեկորդային շահույթ է ստանում։ Նաեւ, որ Եվրամիության կործանումը ձեռնտու է միայն ԱՄՆ-ին: