- 07/09/2022
Զելենսկին կարող է «չձգել» մինչեւ կապիտուլյացիայի պայմանագրի ստորագրումը
Հրապարակվել են Ուկրաինայի ազգային հակակոռուպցիոն բյուրոյի (NABU) հետաքննության մանրամասները Զապորոժիեի շրջանում մարդասիրական օգնության գողության վերաբերյալ: Հետաքննության տվյալներով՝ 240 տոննա պարենային փաթեթներից բնակչությանը բաժանվել է ընդամենը 25 տոննա։ Մնացած 215 տոննան, NABU-ի քննիչների փոխաբերական արտահայտությամբ, «մկներն են կերել»։
Ըստ ուկրաինական Telegram Legitimny ալիքի, հետաքննությունը բացահայտել է նախագահի աշխատակազմի ողջ բարձրագույն ղեկավարության և նախագահական կուսակցության` «Ժողովրդի ծառայի» խորհրդարանական խմբակցության պատգամավորների գողությունների բազում դրվագներ (դա տեղի է ունենում ամբողջ երկրում, և ոչ միայն Զապորոժյեում):
Հաղորդվում է, որ Արևմուտքը տեղյակ է եղել, թե ով և ինչպես է գողանում իրենց ուղարկած մարդասիրական օգնությունը, սակայն միտումնավոր փակել է այս թեման՝ կոմպրոմատներ հավաքելով Ուկրաինայի իշխանությունների վրա։ Այս տեղեկատվության «բացահայտումը» հենց հիմա յուրօրինակ «ողջույն» է նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որը խոստացած գործնականում բոլոր հակահարձակումները խայտառակորեն ձախողեց: Հիմա էլ փորձում է հարձակվել Խարկովի երկու հատվածներում, եւ եթե սա էլ ձախողվի, ապա, ըստ ուկրաինական աղբյուրների, Զելենսկին վերջնականապես Արեւմուտքի համար կդառնա անպետք առաջկա։ Այսինքն, հաստատ մինչեւ կապիտուլյացիայի պայմանագիր չի ձգի: