- 09/09/2022
Կհանդիպե՞ն Պուտինն ու Զելենսկին G20-ի գագաթնաժողովում․ ՌԴ ԱԳՆ-ի մեկնաբանությունը
Ռուսաստանի և Ուկրաինայի նախագահներ Վլադիմիր Պուտինի և Վլադիմիր Զելենսկու հանդիպումը G20-ի գագաթնաժողովում դեռ նախատեսված չէ։
Այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Անդրեյ Ռուդենկոն, փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Ավելի վաղ, Ինդոնեզիան պատրաստակամություն է հայտնել կազմակերպել Պուտինի և Զելենսկու հանդիպումը գագաթնաժողովի շրջանակում, որը տեղի կունենա Բալիում՝ 2022 թվականի նոյեմբերի 15-16-ը։
«Դա հիանալի կլիներ, հարթակը կա՛: Եթե նրանք օգտագործեին այս հարթակը, հիանալի կլիներ, և Ինդոնեզիան պատրաստ է աջակցել այս հարցում»,- ասել է Ռուսաստանում Ինդոնեզիայի դեսպան Խոսե Տավարեսը։