- 09/09/2022
Եղիսաբեթ II թագուհու մասին պատմող «Թագը» սերիալի արտադրությունը կդադարեցվի
Եղիսաբեթ II թագուհու մասին պատմող «Թագը» դրամատիկ սերիալի վեցերորդ սեզոնի նկարահանումները կդադարեցվեն թագուհու մահվան պատճառով։ Այս մասին հայտնում է Variety-ն։
Բրիտանացի միապետը մահացել է Netflix շոուի հինգերորդ սեզոնի պրեմիերայի նախաշեմին, որը տեղի կունենա նոյեմբերին։ Սերիալում հանդես է գալիս նոր դերասանական կազմ: Իմելդա Սթոնթոնը մարմնավորում է Եղիսաբեթ թագուհուն, արքայազն Ֆիլիպին՝ Ջոնաթան Փրայսը, արքայազն Չարլզին՝ Դոմինիկ Ուեսթը, իսկ արքայադուստր Դիանային՝ Էլիզաբեթ Դեբիցկին։ Օլիվիա Ուիլյամսը նկարահանվել է Կամիլա Փարքեր Բոուլզի դերում, իսկ Ջոնի Լի Միլլերը հանդես կգա վարչապետ Ջոն Մեյջորի դերում։
Թեև մանրամասներ չեն հրապարակվել, հավանական է, որ նոր դրվագներում կկենտրոնանան 1990-ականների և 1997-ին արքայադուստր Դիանայի մահվան վրա: Եղիսաբեթ II-ը հրապարակավ չի խոսել «Թագի» մասին։