- 09/09/2022
Բալակլեյա-Իզյում-Կուպրյանսկ հատվածում Կիեւը կարող է տանուլ տալ ողջ ուկրաինական պատերազմը (Տեսանյութ)
Ողջ օրվա ընթացքում ռուսական խոշոր շարասյուները մուտք են գործում Բալակլեյա-Իզյում-Կուպրյանսկ գոտի:
Արդեն հայտնի է դարձել, որ ուկրաինական հարձակումների մի շարք ուղղություններում ժամանած ռուսական ռեզերվներն արդեն մարտի մեջ են մտել, եւ ուկրաինական ուժերի առաջխաղացումը հիմնականում կանգնեցված է:
Իսկ ժամանող նման հսկայական ռուսական ուժերը, թերեւս, ոչ թե պաշտպանության, այլ հարձակման համար են: Ընդ որում, այս գոտում ուկրաինական բանակը կենտրոնացրել է հնարավորինս մեծաքանակ ուժեր, այդ թվում` այլ ուղղությունենր էապես թուլացնելու հաշվի: Մինչդեռ, հաշվի առնելով, որ որ Բալակլեյա-Իզյում-Կուպրյանսկ ուղղությամբ ուկրաինական բանակը նեղ շերտով է հարձակվում, գրեթե դատարկ թեւեր ունենալով, ապա շատ մեծ է հավանականությունը, որ այս ողջ խմբավորումը պարզապես կհայտնվի ռուսական շրջապատման մեջ: Թե դրանից ինչ հեռանկար է բխում, կարելի է կռահել:
Տեսանյութում` ռուսական հերթական շարասյան մուտքը Բալակլեյա-Իզյում-Կուպրյանսկ ուղղություն: