- 12/09/2022
Ուկրաինական հատուկ խմբերը փորձում են ներթափանցել ԼԺՀ. Պեսեչնիկ
ԼԺՀ-ի ղեկավար Լեոնիդ Պասեչնիկն ասել է, որ ուկրաինական դիվերսիոն խմբերը շարունակում են հանրապետության տարածք ներթափանցելու փորձերը։ Մասնավորապես, նման դեպքեր գրանցվել են ազատագրված տարածքների մի քանի հատվածներում։
«Ուկրաինական դիվերսիոն խմբերը չեն հրաժարվում հանրապետության տարածք ներթափանցելու իրենց փորձերից՝ մեր քաղաքացիներին սադրելու և վախեցնելու նպատակով», – ասել է Պասեչնիկը: Նրա խոսքով, որեւէ նահանջի մասին խոսք չկա:
Հակառակորդի ակտիվության աճը կապված է Խարկովի մարզից դաշնակից ուժերի դուրսբերման հետ և, իհարկե, կշարունակվի։