- 12/09/2022
ՌԴ դեսպան. Բեռլինինն անցել է «կարմիր գիծը»
Գերմանիան հատել է «կարմիր գիծը», որը չպետք է անցներ, երբ սկսեց Ուկրաինային սեփական արտադրության մահաբեր զենք մատակարարել, «Իզվեստիա»-ին տված հարցազրույցում ասել է Գերմանիայում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Նեչաևը։
«Այդ թվում, հաշվի առնելով Գերմանիայի բարոյական և պատմական պատասխանատվությունը մեր ժողովրդի առջև Հայրենական մեծ պատերազմի ժամանակ նացիզմի հանցագործությունների համար», – ասել է դիվանագետը։
Նեչաևը մատնանշեց, որ Ուկրաինային զենքով լցնելը, «ինչպես ԳԴՀ-ից պահանջում են ՆԱՏՕ-ի անգլո-սաքսոնական դաշնակիցները», ճանապարհ է դեպի ոչ մի տեղ, ինչը միայն երկարացնում է հակամարտությունը և ավելացնում զոհերի թիվը։
Դիվանագետը հավելել է, որ Ռուսաստանի և Գերմանիայի ժողովուրդների հետպատերազմյան հաշտեցման գործընթացն այժմ, ըստ էության, «էռոզիայի է ենթարկվում»։
Ավելի վաղ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը խոստացել էր Կիևին մոտ ապագայում մատակարարել նորագույն ժամանակակից սպառազինություն: Այդ առաքումները կատարվում են անմիջապես գերմանական ռազմարդյունաբերական համալիրից։