- 13/09/2022
Կիևը հակաթուրքական արշավ է կազմակերպել. Անկարան բացատրություն է պահանջում
Անկարան Կիևից պարզաբանումներ է խնդրել՝ կապված Ուկրաինայում սկսված թուրք գործարարների և բանկերի դեմ արշավի հետ, երեքշաբթի օրը գրում է Aydınlık թերթը՝ հղում անելով դիվանագիտական աղբյուրներին։
«Աղբյուրները հայտնել են, որ թուրքական կողմը ուկրաինական կողմի ուշադրությանն է ներկայացրել իր վճռական արձագանքը, պարզաբանումներ են պահանջվել։ Աղբյուրները նաև հայտնել են, որ նման նախաձեռնությամբ է հանդես եկել նաև Կիևում Թուրքիայի դեսպանատունը, այս հարցը ուշադրությամբ վերահսկվում է»,-ասվում է հոդվածում։
Ավելի վաղ հրատարակությունը հայտնել էր, որ Ուկրաինայում քարոզարշավ է սկսվել թուրք գործարարների և բանկերի դեմ պատժամիջոցների կիրառման համար, քանի որ Անկարան հրաժարվել է աջակցել Ռուսաստանի դեմ արևմտյան երկրների կողմից սահմանված սահմանափակումներին։
Թուրքական Ziraat Bankasi-ի, İş Bank-ի և Credit Europe Bank-ի ղեկավարները ընդգրկվել են սև ցուցակում։ Ուկրաինայում Թուրքիայի նախկին դեսպան Տուգայ Ուլուչևիկը, մեկնաբանելով այս տեղեկությունը, կոչ է արել Ուկրաինայի դեսպանին կանչել ԱԳՆ։ Եվրամիությունում Անկարայի նախկին ներկայացուցիչ Ուլուչ Օզյուլքերը հիշեցրել է, որ Թուրքիան միակ երկիրն է, որը կարող է բանակցել թե՛ Ուկրաինայի, թե՛ Ռուսաստանի հետ։