• 15/09/2022

Աքսյոնովն արձագանքել է Կադիրովի կոչին

Աքսյոնովն արձագանքել է Կադիրովի կոչին

Ղրիմի ղեկավար Սերգեյ Ակսյոնովն արձագանքել է Չեչնիայի ղեկավար Ռամզան Կադիրովի կոչին՝ ամենտարածաշրջանից 1000 կամավոր հավաքել` պատերազմին մասնակցելու համար։

Աքսյոնովի խոսքով՝ Ղրիմում արդեն վերապատրաստվել է 1200 մարդ, ևս երկու գումարտակ է ձևավորվում։

«Բոլոր մարզերն աշխատում են այս ուղղությամբ։ Ղրիմն արդեն մարտադաշտ է դուրս բերել ավելի քան 1200 կամավորների և ձևավորում է ևս երկու գումարտակ։ Մենք նրանց ամբողջությամբ կտրամադրենք տեխնիկա, պաշտպանության միջոցներ, կապի և հետախուզական ծառայություններ։ Գործընթացն ընթացքի մեջ է, մենք փորձում ենք ապահովել, որ բոլորն ունենան լիարժեք տեխնիկա»,- ասել է Աքսենովը։