• 17/09/2022

Ռուսական բանակը շարունակում է իր հարձակումը Դոնեցկում. Ուկրաինայի ԳՇ

Ռուսական բանակը շարունակում է իր հարձակումը Դոնեցկում. Ուկրաինայի ԳՇ

Չնայած վերջին ժամանակներս ուկրաինական ռազմաճակատներում փոփոխություններին, ռուսական բանակն առանց դադարի շարունակում է իր հարձակումը ԴԺՀ-ում: Այս մասին հայտնել է Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր շտաբ` մանրամասնելով.
▪️Ռուսաստանի Դաշնության Զինված ուժերը շարունակում են իրենց ջանքերը կենտրոնացնել Դոնեցկի մարզի ողջ տարածքի օկուպացման, օկուպացված տարածքների, ինչպես նաև որոշակի տարածքներում Ուկրաինայի զինված ուժերի ակտիվ գործողությունների խափանման վրա։
▪️Ռուսական բանակը հարձակվում է Արտեմովսկի (Բախմուտ), Զայցևոյի, Պերվոմայսկու, Նիկոլաևկա II-ի և Նովոմիխայլովկայի տարածքներում։
▪️Որոշ շրջաններում ռուսական զորքերը վերախմբավորում են, ռեզերվներ ներդնում, ինչպես նաև օդային հետախուզություն են իրականացնում։
▪️Ելնելով այն հանգամանքից, որ Ուկրաինայի Զինված ուժերի հրթիռակոծությունը վնասել է Դնեպրի վրայով անցումները, Ռուսաստանի Դաշնության զինված ուժերը պատրաստվում են այլընտրանքային տարբերակներ։ Կախովկա հիդրոէլեկտրակայանի տարածքում 9 մեքենա է լցվել՝ հանպատրաստից անցում ստեղծելու համար։
▪️Ռուսաստանի Զինված ուժերը 4 հրթիռային և 15 օդային հարվածներ են հասցրել, ինչպես նաև 20 գնդակոծություն համազարկային կայանքներից Ուկրաինայի օբյեկտների ուղղությամբ:
▪️Օբյեկտներ են խոցվել ավելի քան 30 բնակավայրերում, այդ թվում՝ Խարկով, Սեվերսկ, Դրուժկովկա, Կոնստանտինովկա, Նյու Յորք, Մարինկա, Կրասնոգորովկա, Պոլտավկա, Կրիվոյ Ռոգ, Զապորոժյե, Նիկոպոլ, Օրեխով, Միրոլյուբովկա և Օչակով։