- 17/09/2022
Ռուսաստանն ակտիվորեն ոչնչացնում է ուկրաինական ուժերը իրանական անօդաչուներով. Wall Street Journal
Ռուսաստանը ակտիվորեն ոչնչացնում է Ուկրաինայի զինված ուժերը իրանական անօդաչու թռչող սարքերով, և դա սպառնալիք է Ուկրաինայի համար.
Wall Street Journal-ի տեղեկացմամբ, Ռուսաստանը մեծ վնաս է հասցրել ուկրաինական ուժերին իրանական «Շահեդ-136» անօդաչու թռչող սարքերով, որոնք օգտագործվում են «Գերան-2» անվամբ: Այս անօդաչու թռչող սարքերը սկսել են հայտնվել Խարկովի մարզի հյուսիս-արևելքում ուկրաինական զրահատեխնիկայի և հրետանու դիրքերի վրա։
Ըստ Ուկրաինայի Զինված ուժերի 92-րդ բրիգադի հրետանու պետ Ռոդիոն Կուլագինի՝ միայն իր բրիգադի օպերատիվ տարածքում վերջին օրերին նման անօդաչու թռչող սարքերը ոչնչացրել են 152 մմ-անոց երկու ինքնագնաց հաուբիցներ, եւս երկու 122 մմ տրամաչափի ինքնագնաց, երկու զրահափոխադրիչներ, իսկ մինչ այդ ամերիկյան 155 մմ քարշակային M777 հաուբից, փոխանցում է լրատվամիջոցը