- 18/09/2022
ՆԱՏՕ-ն մի քանի տարի է ծրագրում է իր ընդլայնումը ՌԴ սահմաններին. հոլանդացի ծովակալ
ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար, հոլանդացի ծովակալ Ռոբ Բաուերը Տալլինում կայացած մամուլի ասուլիսում ասել է, որ դաշինքը սկսել է իր ընդլայնման պլանավորումը Ռուսաստանի սահմանների մոտ «մի քանի տարի առաջ»։
Այդ մասին նա ասել է ՆԱՏՕ-ի շտաբների ղեկավարների հանդիպման արդյունքներով, որը առցանց հեռարձակել է դաշինքի մամուլի ծառայությունը։
«Մենք քննարկել ենք 1949 թվականից ի վեր մեր ռազմական կառույցների ամենալայնածավալ վերակազմավորումը։ Դրա պլանավորումը սկսվել է մի քանի տարի առաջ, այժմ մենք այդ ծրագրերը կյանքի ենք կոչում»,- մեջբերում է ՏԱՍՍ-ը նրա խոսքերը:
Նշվում է, որ խոսքը Ռուսաստանին սահմանակից երկրներում բրիգադի մակարդակով մարտական խմբերի տեղակայման մասին է։
Սրանից ավելի պարզ բացատրություն չի լինում, թե իրականում ինչպես սկսվեց ուկրաինական պատերազմը: Եվ ոչ միայն ուկրաինական, այլ նաեւ այն ամենը, ինչ տեղի է ունենում Արցախի շուրջ, Կենտրոնական Ասիայում, եւ այսպես շարունակ: