• 18/09/2022

«Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը դանակի հարված է Ռուսաստանի թիկունքին». ռուս քաղաքագետ

«Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը դանակի հարված է Ռուսաստանի թիկունքին». ռուս քաղաքագետ

Քաղաքագետ Սերգեյ Մարկովը՝ Նենսի Փելոսիի Հայաստան այցի մասին այս գնահատականներն է հնչեցրել.
«1. Նա արտասվել է Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր այցելելիս:
2. Ամբողջ Երեւանը լցդված է ԱՄՆ դրոշներով:
3. Այսօր Երևանում ՀԱՊԿ-ից և Ռուսաստանի հետ միությունից Հայաստանի դուրս գալու հանրահավաք է:
4. ԱՄՆ-ն Հայաստանի և Ադրբեջանի միջև հակամարտությունում ակնհայտորեն հայանպաստ դիրքորոշման մասին է հայտարարել։
5. Փելոսիին հաճոյանալու համար Հայաստանի իշխանությունները քաղաքի կենտրոնում գտնվող գովազդային վահանակներից հեռացրել են Ռուսաստանի նախագահ Պուտինի դիմանկարները։ Ավելի ճիշտ՝ օդանավակայանից կենտրոն տանող ճանապարհին։
6. Հայաստանի ղեկավարության դիրքորոշումը դանակի հարված է Ռուսաստանի թիկունքին: Սա դավաճանություն է Ռուսաստանի նկատմամբ, որը դարեր շարունակ փրկում է հայ ժողովրդին։
7. Հայաստանն ու Ուկրաինան հետխորհրդային տարածքում ժողովրդավարության հիմնական կենտրոններն են, այսինքն՝ Ռուսաստանի կողքին գտնվող Ռուսաստանի գլխավոր թշնամիները։ Իսկ ԱՄՆ-ը Հայաստանին ու Ուկրաինային կտրամադրի նույն օգնությունը, այսինքն՝ ԱՄՆ-ն այժմ Ռուսաստանի հետ պատերազմելու է ոչ միայն Ուկրաինայից, այլ նաև Հայաստանից։ Սրանք ամերիկացի սենատոր Ադամ Շիֆի հայտարարություններն են այսօր Երևանում, և բացատրությունը, թե ինչ են նշանակում այդ հայտարարությունները»:

Կարճ ասած, Հայաստանը գոյությունը պաշտպանելու շատ քիչ ժամանակ ունի, եթե միայն ռեալ ուժքի չգա: