• 18/09/2022

ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայում հակամարտության կողմ է. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական

ԱՄՆ-ն արդեն Ուկրաինայում հակամարտության կողմ է. ԱՄՆ նախագահի նախկին խորհրդական

ԱՄՆ-ը Կիևի իշխանություններին տրամադրում է ռազմական օգնության մեծ մասը, ինչը նրանց դարձնում է ուկրաինական հակամարտության կողմ, հայտարարել է պաշտոնաթող գեներալ-լեյտենանտ և Դոնալդ Թրամփի ազգային անվտանգության նախկին խորհրդական Ջոզեֆ Քիթ Քելոգը Fox News-ին տված հարցազրույցում։

«Երբ մենք սկսեցինք նրանց (Ուկրաինային) ուղարկել զենքեր, ինչպիսիք են HIMARS-ը, մենք ընդգծեցինք, որ չենք ցանկանում դառնալ հակամարտության կողմ: Ես անընդհատ մտածում եմ` սա խելագարություն է: Մենք արդեն տրամադրում ենք մարդասիրական, տնտեսական և ռազմական օգնության 75 տոկոսը։ Մենք արդեն այս հակամարտության կողմ ենք»,- ասաս գեներալը:

Ավելի վաղ ԱՄՆ-ում ՌԴ դեսպան Անատոլի Անտոնովը զգուշացրել էր, որ ամերիկյան ATACMS բալիստիկ հրթիռների մատակարարումն Ուկրաինային հղի է Մոսկվայի հետ ռազմական հակամարտության մեջ Վաշինգտոնի ներգրավմամբ։

Նրա խոսքով, եթե Կիևի ռեժիմը ստանա նման զենք, ապա ռուսական խոշոր քաղաքները, ինչպես նաև արդյունաբերական և տրանսպորտային ենթակառուցվածքային օբյեկտները կհայտնվեն հնարավոր ոչնչացման գոտում։ Ամերիկյան լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Պենտագոնի բարձրաստիճան պաշտոնյաները դեմ են Ուկրաինային ավելի մեծ հեռահարության հրթիռների փոխանցմանը։