• 20/09/2022

Ժիրինովսկու եւս մեկ «մարգարեություն» իրականանում է. «Անդրկովկասում Արեւմուտքը կաջակցի հայերին` ընդդեմ Բաքվի» (Տեսանյութ)

Ժիրինովսկու եւս մեկ «մարգարեություն» իրականանում է. «Անդրկովկասում Արեւմուտքը կաջակցի հայերին` ընդդեմ Բաքվի» (Տեսանյութ)

Ժիրինովսկու եւս մեկ «մարգարեություն», որը նա հնչեցրել է դեռ 1999 թվական ՄԱԿ-ից, սկսում է իրականություն դառնալ:

«Պատերազմը լինելու է Ուկրաինայի տարածքում՝ Ղրիմի համար։ Անդրկովկասում Արեւմուտքը կաջակցի հայերին` ընդդեմ Բաքվի: Եվ կաջակցի հակառակը՝ Թբիլիսին ընդդեմ Աբխազիայի»։

Իսկ ահա այսօր Կոնգրեսի խոսնակ Նենսի Փելոսին Երևանում խոսում է Հայաստանին աջակցելու մասին, դրանով ոգեւորված, սորոսականներն ու այդ կատեգորիայի հկ-ները հանրահավաք են սարքում` ՀԱՊԿ-ից Հայաստանի դուրս գալու թեմայով։ Միայն թե դեռ 100 տարի առաջ էր Արեւմուտքը նույն օգնությունը խոստանում Հայաստանին, միայն թե հետո պարզվեց, որ «Անգլիական նավերը Հայաստանի լեռները մագլցել չեն կարող», իսկ հետո, որ Արեւմուտքի դաշնակիցը Թուրքիան է: