• 20/09/2022

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն արդեն ստիպված են լինելու որոշել` մտնո՞ւմ են ՌԴ-ի հետ ուղիղ պատերազմի մեջ, թե` ոչ

ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն արդեն ստիպված են լինելու որոշել` մտնո՞ւմ են ՌԴ-ի հետ ուղիղ պատերազմի մեջ, թե` ոչ

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է, որ դաշինքը «ոչ լեգիտիմ» է համարելու Ռուսաստանի Դաշնությանն անդամակցելու վերաբերյալ առաջիկա հանրաքվեները, միջազգային հանրությունը պետք է դատապարտի դրանք։

Սա հասկանալի է, հազիվ թե Մոսկվայում մտածեին, որ ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն հրճվանքով կընդունեին Դոնբասում, Խերսոնում եւ Զապորոժյեում առաջիկա օրերին անցկացվելիք հանրաքվեները` Ռուսաստանի միանալու հարցադրմամբ: Միայն թե չճանաչելով հանդերձ, ՆԱՏՕ-ի խնդիրը չի փոխվում: Այն է. Ռուսաստանը եթե այդ հանրաքվեի արդյունքում այդ տարածքները պաշտոնապես ճանաչի ՌԴ մաս, ապա հետագայում ամեն մի հարված, ըստ սեփական օրենսդրության, պետք է համարի հարձակում Ռուսաստանի վրա: Այսինքն, այդ դեպքում գործում են պարզ մեխանիզմներ. նման հարվածները պետք է համարվեն պատերազմ, երկրում հայտարարվի ռազմական դրություն, իսկ ռուսական բանակը ունեցած բոլոր միջոցներով, ընդհուպ` միջուկային զինանոցով պետք է սկսի գործել: Այդ միանշանակ հեռանկարները հաշվի առնելով, ԱՄՆ-ն եւ ՆԱՏՕ-ն, կճանաչեն հանրաքվեն, թե` ոչ, ի՞նչ քայլերի կդիմեն. այ, հենց դա է նրանց խնդիրն ու որոշելիքը: