- 20/09/2022
Զելենսկու գրասենյակում ՌԴ-ին միանալու հանրաքվեների պատճառով խուճապ է
Ուկրաինայի նախագահ Զելենսկու գրասենյակում ՌԴ-ին միանալու հանրաքվեների եւ Պուտինի և Շոյգուի սպասվող ելույթի պատճառով խուճապ է տիրում։ Այս մասին հաղորդում են ուկրաինական մի շարք լրատվածան ալիքներ: Բանն այն է, որ Կիևը չի հավատում, որ Արևմուտքը կբարձրացնի խաղադրույքները այս պատերազմում, և կարծում է, որ այն բանից հետո, երբ Դոնբասը, Զապորոժյեն եւ Խերսոնը միացվեն ՌԴ-ին, Արևմուտքը չի գնա ՌԴ-ի հետ բացահայտ պատերազմի: Փոխարենը, Կիեւը ստիպված է լինելու հարվածել այդ տարածքներին, որը կհանգեցնի «պաշտոնական» պատերազմի, եւ ՌԴ-ն այս դեպքում կգործադրի իր ողջ զորությունը։
Իսկ ահա ռուսական քաղաքագիտական շրջանակներում մոտավորապես այն գերիշխող տեսակենըն է, որը, օրինակ, հայտնել է քաղաքագետ Սերգեյ Մարկովը՝ ստեղծված իրավիճակի մասին.
«- Հանրաքվե, մուտք Ռուսաստան, պատերազմի հայտարարությունը, ՌԴ ԶՈւ կանոնավոր ստորաբաժանումների տեղակայում Ուկրաինայում, պահեստազորի սպաների զորակոչ, աշնանային գրոհ ընգրկված տարածքների սահմաններին, և գուցե նույնիսկ ավելի հեռու։ Այս ռազմաքաղաքական տրամաբանությունը հասկանալի է։
– Պարզ չէ, թե որն է ՆԱՏՕ-ն ի պատասխանը. կսկսի՞ բացահայտ օգտագործել իր ստորաբաժանումները ռազմական գործողություններում, կպահպանի մասնակցության հիբրիդային բնո՞ւյթը, որը երկար շարունակել չի լինի, եւ էլի ստպված կլինի կանգնել բացահայտ կռվելու հրամայականի առաջ, թե՞ կգերադասի խաղից դուրս գալ:
– Ուկրաինայի զինված ուժերը չեն կարողանա համարժեք դիմադրություն ցույց տալ ՌԴ ԶՈւ կանոնավոր ստորաբաժանումների ներգրավումից հետո:
– Մեծ հավանականություն կա, որ Չինաստանը գործողություններ կսկսի Թայվանի դեմ։ Այս դեպքում ԱՄՆ-ին չի հաջողվի միաժամանակ գլուխ հանել Ուկրաինայի ու Թայվանի ճգնաժամերից։ Հաշվի առնելով ԱՄՆ Կոնգրեսի ընտրությունները և Եվրոպայում տիրող էներգետիկ ճգնաժամը, նման խաղը կարող է և արժանի թվալ Պեկինին:
– Եվրոպան ցնցված է հանրաքվեների վերաբերյալ որոշումներից։ Համացանցում ֆորումները պայթել են ահազանգող գրառումներով: Նույնը հավանաբար ԵՄ կաբինետներում է: Բոլորը հասկանում են, որ Ուկրաինայից չորս տարածք անցնելու է Ռուսաստանին։ Դա կասեցնել հնարավոր չէ, իսկ վերադարձի ռազմական ճանապարհը վտանգավոր է։ Դուք ստիպված կլինեք կռվել ՌԴ ԶՈւ կանոնավոր ստորաբաժանումների հետ։
– Հանրաքվեի անցկացման որոշումը և Ռուսաստանի քաղաքական ղեկավարության հստակորեն հայտարարված պատրաստակամությունն է՝ անցնել մոբիլիզացիոն միջոցառումների և վճռական պատերազմական մարտավարության, լիցքաթափեցին վերջին օրերի մռայլ իրավիճակը, որը ստեղծվել էր Խարկովի մարզում նահանջից և տարածքների մի մասի կորստից հետո։ Հակահարձակումները շարունակելու խոստումով Ուկրաինայի ղեկավարության հրապարակային հայտարարություններից հետո որոշ հոռետես քաղաքագետներ սկսեցին խոսել ՀՌՕ-ի ձախողման սպառնալիքի և ռազմական լուրջ պարտության հնարավորության մասին։ Նման հեռանկարը, իհարկե, բացարձակապես անընդունելի էր ո՛չ ժողովրդի, ո՛չ էլ Ռուսաստանի քաղաքական ղեկավարության համար։ Նման իրավիճակում բանակի լայնամասշտաբ ներգրավմանն անցնելու որոշումը կարծես այլընտրանք չուներ, քանի որ Ուկրաինայից պարտությունը կնշանակեր Ռուսաստանի կողմից ինքնիշխանության հետաձգված կամ արագ կորուստ»:
Այն, որ այս ՌԴ-ի այս քայլը Եվրոպայում իրոք ծանր տրամադրություններ է առաջ բերել, հուշում է թեկուզեւ այն, որ մի շարք երկրներ շտապեցին հայտարարել, թե ոչ մի դեպքում հանրաքվեն չեն ճանաչի, թեեւ նրանցից որեւէ ակնկալիք Մոսկվան չուներ: Իսկ ահա նման հայտարարություններից հետո մասնավորապես Մակրոնը շտապեց զանգահարել Պուտինին, իսկ վերջինս, ըստ տարածվող լուրի, անգամ հարկ չհամարեց նրան պատասխանել: Մակրոնին մնում է հայտարարել` կխոսենք մի քանի օրից: Իսկ մի քանի օրից, ավելի ստույգ` մինչեւ հոկտեմբերի 1-ը նշված տարածքներն արդեն պաշտոնապես կհռչակվեն ՌԴ կազմում: Այդ ժամանակ արդեն, երեւի Մակրոնի հետ խոսելու բան կլինի: