• 22/09/2022

Պուտինը բլեֆ չի անում Ռուսաստանը միջուկային զենքով պաշտպանելու մասին. Վուչիչ

Պուտինը բլեֆ չի անում Ռուսաստանը միջուկային զենքով պաշտպանելու մասին. Վուչիչ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ Ռուսաստանի առաջնորդ Վլադիմիր Պուտինը բլեֆ չի անում, երբ խոսում է Ռուսաստանի դեմ միջուկային զենք կիրառելու սպառնալիքների դեպքում բոլոր միջոցներով պաշտպանելու մասին։

Սերբական պետության ղեկավարը Նյու Յորքում է, որտեղ մասնակցում է ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեային։

Լրագրողները Վուչիչին հարցրել են, քանի որ նա նախկինում բազմիցս հանդիպել է նախագահ Պուտինի հետ, արդյոք նա բլե՞ֆ է համարում իր հայտարարությունը` բոլոր հասանելի միջոցներն օգտագործելու պատրաստակամության մասին՝ Ռուսաստանին ՆԱՏՕ-ի և Արևմուտքի միջուկային սպառնալիքից պաշտպանելու համար։

«Որպես Սերբիայի նախագահ՝ կարող եմ միայն ասել, որ մենք հուսով ենք, որ խաղաղություն կգա, և բոլորը կանեն հնարավորը փոխզիջումային լուծում գտնելու համար, քանի որ դա շատ ավելի լավ է, քան սպասել մյուս կողմի պարտությանը…

Քանի որ ես բազմիցս հանդիպել եմ նախագահ Պուտինի հետ, չեմ կարծում, որ նա բլեֆ է անում»,- պատասխանել է Սերբիայի ղեկավարը։

 

Առնչվող գրառում

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Ադըղեայի (Ադիգեայի) հայերը՝ Մայկոպի առաջին քաղաքապետից մինչև փորձարկող տիեզերագնաց

Իր «Ադըղեայի հայերը» գրքում (Մայկոպ, «Պոլիգրաֆ-Յուգ» ԲԸ, 2024 թ.) Գևորգ Գրիգորյանը ներկայացրել է հայկական սփյուռքի նշանավոր ներկայացուցիչների դերը հասարակության կյանքի տարբեր ոլորտներում՝…
Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող պատերազմի մասին, սակայն հայկական կողմը անտեսեց»

Ալեքսանդր Անանև. «ՀԱՊԿ-ը զգուշացրել էր Հայաստանին 2020 թվականին սպասվող…

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության թոշակի անցած ավագ խորհրդական Ալեքսանդր Անանևը Արեն Վարդապետյանի հետ զրույցում պատասխանել է ռուս-հայկական հարաբերություններին վերաբերող օրախնդիր հարցերին։…
Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Բաքուն փորձում է Վատիկանի միջոցով իրավահաջորդել Սեֆյաններին

Հայկ Նահապետյան, քաղաքագետ, ռազմական փորձագետ, պահեստազորի գնդապետ   Եկեղեցին Աստծո մարմինն է՝ քահանաներ, եկեղեցական համայնքներ, ուխտեր, պատարագներ և այլն: Եվ Փաշինյանը…