• 23/09/2022

«Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ». ուկրաինական հետախուզություն

«Ռուսաստանը կարող է միջուկային զենք օգտագործել Ուկրաինայի դեմ». ուկրաինական հետախուզություն

Ուկրաինայի Պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Վադիմ Սկիբիցկին հայտարարել է հատուկ գործողության ժամանակ Ռուսաստանի կողմից միջուկային զենք կիրառելու հնարավորության մասին։

«Միգուցե Ռուսաստանը միջուկային զենք կկիրառի Ուկրաինայի դեմ։ Նրանք փորձելու են կասեցնել մեր հարձակողական գործունեությունը և կործանել մեր պետությունը։ Սա վտանգ է այլ երկրների համար։ Մարտավարական միջուկային զենքի պայթյունը կանդրադառնա ոչ միայն Ուկրաինայի, այլեւ սեւծովյան տարածաշրջանի վրա»,- ասել է նա ITV News-ին տված հարցազրույցում։

«Մենք հիշում ենք Չեռնոբիլի պատմությունը: Միգուցե մենք կունենանք ևս մեկ աղետ մեր տարածքում՝ Արևելյան Եվրոպայում»,- հավելել է Սկիբիցկին՝ նշելով, որ միջուկային զենքի կիրառման հետևանքները կարող են ազդել Լեհաստանի, Թուրքիայի, Բուլղարիայի և այլ երկրների վրա։