- 24/09/2022
Մոբիլիզացվածներին 300 հազար ռուբլի վճարելու մասին օրենքի նախագիծ ներկայացվել Պետդումա
«Եդինայա Ռոսիայի» և Կոմունիստական կուսակցության պատգամավորները Պետդումա են ներկայացրել օրինագիծ՝ մասնակի մոբիլիզացիայի ժամանակ զորակոչվող քաղաքացիների համար 300 հազար ռուբլի միանվագ վճարման մասին։
Միաժամանակ, հիշեցնենք, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը ստորագրել է զինծառայության մասին փոփոխությունների փաթեթում ներառված օրենքները, որոնք նախատեսում են.
►Ռազմական գործողություններին մասնակցելուց հրաժարվելու համար մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում:
►Կամավոր հանձնվելու համար` մինչև 10 տարի ժամկետով ազատազրկում:
►Թալանի համար՝ մինչև 15 տարի ժամկետով ազատազրկում:
►Մինչև 10 տարի ժամկետով ազատազրկման մասին օրենք՝ զորակոչային ծառայությունից դասալքվելու և զինկոմիսարիատ չներկայանալու համար:
►Զինվորական հրաման չկատարելու, զինծառայության պետին դիմադրություն ցույց տալու, ծառայության վայրը չարտոնված լքելու, դասալքության, ծառայությունից խուսափելու, ծառայության կանոնների խախտման համար պատասխանատվություն, եթե դրանք կատարվել են «ռազմական դրության ժամանակ, պատերազմի ժամանակ կամ զինված հակամարտության կամ մարտական գործողությունների պայմաններում:
► Զինվորական ծառայության դեմ ուղղված հանցագործությունները ծանրացնող հանգամանք կհամարվեն, եթե դրանք կատարվել են ոչ միայն զինված հակամարտության կամ ռազմական գործողությունների պայմաններում, այլև «զորահավաքի կամ ռազմական դրության, պատերազմի ժամանակ»։