• 28/09/2022

Լեհաստանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ «Հյուսիսային հոսքի» պայթյունի համար

Լեհաստանը շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ «Հյուսիսային հոսքի» պայթյունի համար

Լեհաստանի նախկին արտգործնախարար Ռադեկ Սիկորսկին շնորհակալություն է հայտնել ԱՄՆ-ին՝ «Հյուսիսային հոսք» գազամուղի վթարի համար։
Twitter-ում նա հրապարակել է ծովից բարձրացող գազի լուսանկար ու գրել՝ «Շնորհակալություն՝ ԱՄՆ»։
«Արդյոք սա պաշտոնական հայտարարությո՞ւն է ահաբեկչության մասին,- հարց է տալիս ՌԴ ԱԳ նախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան:

Ի դեպ, անգամ  եվրոպական ամենաբարձրաստիճան աղբյուրներն են սկսել բացահայտ խոսել այն մասին, որ նախ՝ գազամուղի վթարը դիվերսիա է (որոշ աղբյուրների համաձայն՝ ահաբեկչական հարձակում): Ենկրորդը, որ դա ձեռնտու է առաջին հերթին ԱՄՆ-ին, ապա նաեւ նրա արբանյակներ Լեհաստանին ու Ուկրաինային: Վերջապես, որ այդ ամենի հիմնական թիրախը Եվրոպան  է:

Եթե այս ամենին նայում ենք Ռադեկ Սիկորսկու «ինքնախոստքվանական ցուցմունքի»  տեսանկյունից, ապա ստացվում է նման պատկեր. ԱՄՆ-ն իր իսկ դաշնակից  Եվրոպայի դեմ ահաբեկչական հարձակում է գործել՝ հարվածելով ՌԴ-ի ռազմավարական նշանակության օբյեկտին: Կարճ ասած, «այս խմորը  դեռ շատ ջուր է վերցնելու»: